Գլխավոր
Մեր կոնտակտային տվյալներն են
Հարցերի կամ դիմումների դեպքում զանգահարեք:
հեռ.: (+374 10) 53 78 50
ֆաքս: (+374 10) 53 76 23
Մեր մասին
«Պանտերա Սիքյուրիթի» անվտանգության գործակալությունը հիմնադրվել է 2006 թվականին: Այն համախմբել է հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների, որոնք միավորվել են անվտանգության նոր տիպի ծառայություն ստեղծելու գաղափարի շուրջ, գաղափարներ, որոնք մեր գործակալությունը առանձնակիորեն տարբերում են տվյալ ոլորտում գործող այլևայլ կառույցներից:
Անցած ավելի քան երկու տարվա ընթացքում մեր գործակալությունը տրամադրվող ծառայությունների առումով հստակորեն առաջամղվել է համանման ծառայություններ տրամադրվող ընկերություններից: Ընկերության շրջանառությունը և հաճախորդների թիվը անցած յուրաքանչյուր տարի կրկնապատկվել է: Այդ գործընթացի վրա չի ներազդել անգամ ներկայիս համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը: Շնորհիվ տնտեսական անկման պայմաններում մեր վարած գնային քաղաքականության, մենք այդուամենայնիվ ավելացրեցինք մեր ֆինանսական շրջջապտույտները ավելի քան երկու անգամ:



Ինչո՞ւ են մեզ վստահում մեր հաճախորդները
  • Մենք անկեղծ ու բացախոս ենք մեր հաճախորդների հետ, և մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի և պայմանների մասին նրանց տղյակ ենք պահում նախապես:
  • Մեր գներն ավելի քան արդարացի են` մեր հաճախորդները նույնատիպ ծառայությունների դիմաց վճարում են ավելի քիչ, քան այլ գործակալությունների համանման ծառայություններից օգտվելիս, մինչդեռ մեր աշխատակիցները ավելի պակաս չեն ստանում, քան նմանաբույթ այլ ծառայություններում:
  • Մեր հաճախորդներն ամբողջությամբ ապահովագրված են, ստանալով մեր ծառայությունները, նրանք չեն ծանրաբեռնվում իրենց գործողությունների վերաբերյալ հոգսերով, և կնքված պայմանագրի դրույթների համաձայն լիարժեք երաշիքներ ունեն չնախատեսված դեպքերի կապակցությամբ:
  • Հաճախորդներն իրենք են որոշում իրենց պաշտպանության անհրաժեշտ մակարդակը:
  • Մենք հետևում ենք տվյալ ոլորտում անվտանգությանը վերաբերող տեխնիկական և տեխնոլոգիական բոլոր նորույթներին և ձգտում ենք առաջինը դրանք ներդնել մեր կողմից պահպանության վերցված օբյեկտներում:
  • Դուք հանգիստ քնում եք, մինչ մենք պահպանում ու պաշտպանում ենք Ձեզ:
    Copyright © by Pantera Security Agency, 2009.
Կայքի նախագծումը և պատրաստումը`  
Web design studio SiteMax